Բրիտանիա պետական այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը կապահովի «Բազեի աչք» (Hawkeye) հատուկ խումբը: Որոշ գնահատականներով՝ անվտանգության ապահովման ծախսերը կկազմեն մոտ 25 մլն ֆունտ սթերլինգ՝ Բուքինգեմյան պալատի շուրջ «անտանգ գոտի» ստեղծելու համար, նշում է Daily Express-ը:
Hawkeye-ին հաճախ են նկատում, երբ նախագահն այցելում է խոշոր միջոցառումների կամ հանրահավաքների: Այս քայլն անվտանգության ապահովման ահռելի գործողության մասն է՝ կապված Թրամփի եւ նրա ընտանիքի պաշտպանության հետ:
Daily Star-ի տեղեկություններով՝ ամերիկացի պաշտոնյաները «Բազեի աչքը» համարում են անվտանգության ապահովման ծրագրերի կենտրոն:
Խմբի մեջ են մտնում Գաղտնի ծառայության մարտավարական ուժերի անդամները: Խումբը ստեղծվել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ իրականացված մահափորձից հետո: Այն դիմակայում է դարաններին եւ պայքարում մերձամարտում:
Պաշտպանության ուժեղացումը տեղի է ունենում Լոնդոն Թրամփի պետական այցի դեմ վրդովմունքի ֆոնին:
Պաշտոնյաներն այնքան մտահոգված են ցույցերի փաստով, որ ստիպված էին չեղարկել Թրամփի պատվին թատերականացված ներկայացումը:





























