Տվյալ օրինագիծը հասարակական պահանջ  ունի եւ քաղաքացիները պարբերաբար բարձրացրել են այն հարցը, որ 30, 35, 40 տարեկանում նրանց մոտ պարբերաբասր խնդիրներ են առաջանում աշխատանքի տեղավորվելու հետ կապված:

ԱԺ նիստին Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով, մարդիկ սկսում են մտածել եւ մտահոգվել այն մասին, որ ժամանակի ընթացքում նրանց համար տարիքը խնդիր է դառնում, քանի որ դրա պատճառով կարող են  պարզապես չընդունել աշխատանքի: «Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել աշխատանքի հետ կապված խտրականության ցուցակում ներառել տարիքային խտրականության կետը», - բացատրեց Ուրիխանյանը:

Ընդ որում նա նշեց, որ մտահոգություն կա նաեւ այն կապակցությամբ, որ իշխանություններն ըստ էության տվյալ նորմերի պահպանման վերահսկողության իրական մեխանիզմներ չունեն:

Այդ կապակցությամբ  նա պետական գերատեսչություններին առաջարկեց սահմանել եւ կոշտ վերահսկողություն իրականացնել, իսկ անհրաժեշտության դեպքում անգամ նոր մարմին ձեւավորել: «Պահաջնվում են 20 տարեկան գեղեցիկ աղջիկներ» բնույթի հայտարարությունները նյարդայնացնում են հասարակությանը: Տվյալ օրինագիծն առաջին հերթին բարոյական նպատակներ է հետպնդում, իսկ հետո արդեն հետագա կիրառման մեխանիզմի դեր  կատարում», - ընդգծեց նա: