ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ ժամանել է Բուքինհեմյան պալատ Եղիսաբեթ 2-րդի հետ հանդիպմանը, հաղորդում է BBС-ն:
93-ամյա թագուհին նախագահական զույգին դիմավորել է կարմիր գորգի վրա՝ հրավառության զարկերի ներքո:
Հանդիպումից հետո կկայանա թագուհու հետ պաշտոնական ճաշը, իսկ հետո թեյախմություն արքայազն Չարլզի հետ եւ էքսկուրսիա Վեսթմինսթերյան աբբայությունում:
Թրամփի այցը տեղի կունենա հունիսի 3-5-ը: Բացի թագավորական ընտանիքի անդամներից եւ հեռացող վարչապետ Թերեզա Մեյից Լոնդոնում նրան կդիմավորեն բազամթիվ ցուցարարներ:
Անցյալ տարվա հուլիսին Թրամփն արդեն ժամանել էր Բրիտանիա, սակայն դա այլ մակարդակի այց էր: Շատ բրիտանացիներ, այդ թվում հայտնի քաղաքական գործիչներ, դեմ էին, որ Թրամփը մեկներ Բրիտանիա:
Այս անգամ չեղարկվել են պետակլան այցի հետ կապված արարողություններ, թեեւ պարզ չէ՝ դա արվել է բողոքի ակցիաների, թե այլ նկատառումներից:
Այսպես, Բրիտանիա պետական այցի սովորական արարողակարգը ներառում է հանդիսավոր հանդիպում միապետի հետ Հեծյալ գվարդիայի հրապարակում, այնուհետ ՝ շքեղ շքերթ Մել ծառուղով մինչեւ Բուքինհեմյան պալատ:
Բրիտանական մամուլը պնդում է, որ Թրամփը ցանկացել է շրջել բաց ոսկեզօծ կառքով՝ հեծյալ գվարդիականների ուղեկցությամբ, բայց դրա փոխարեն միանգամից կհյուրընկալվի Բուքինհեմյան պալատում:
Բացի այդ ԱՄՆ նախագահը կգիշերի ոչ թե թագավորական պալատում, այլ, ինչպես եւ նախորդ անգամ ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ Ռիջենթս պարկում:
Տարբեր բրիտանական եւ ամերիկյան հրատարակություններ նշում են, որ թագուհու հետ հանդիպմանը Թրամփը կժամանի ոչ միայն կնոջ՝ Մելանիայի, այլեւ իր բոլոր չափահաս երեխաների եւ նրանց իրենց ամուսինների հետ:































