Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել: Այս մասին նա ասել է ՏՍՆ-ին տված հարցազրույցում:
«Երբ ուսանող էի, մարիխուանա եմ փորձել: Սակայն ինձ դուր չի եկել: Ինձ դուր չի գալիս մարիխուանայի համն ու հոտը: Ես դրա սիրահարը չեմ: Իսկ Ամստերդամում շատ ավելի հետաքրքիր բաներ կան»,- ասել է Սաակաշվիլին:
Նա պատմել է, որ Նիդերլանդներում ապրում էր կնոջ ծնողների մոտ: Բացի այդ, Ամստերդամում բնակարան էր վարձել:
Ընդ որում, Սաակաշվիլին վստահեցրել է, որ այնտեղ էքստազի չի օգտագործել:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սաակաշվիլին վերադարձել էր Ուկրաինա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել էր նրա ուկրաինական քաղաքացիությունը: Սաակաշվիլին պնդում է, որ քաղաքական ամբիցիաներ չունի:





























