Հունիսի 1-ին Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկկողմ իրավապայմանագրային դաշտի գույքագրման վերաբերյալ։

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շուրջ քննարկումների ժամանակ ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով աշխատանքների կարևորությունը, անդրադարձ կատարվել բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարներին։

Խորհրդակցությունների ժամանակ գոհունակությամբ նշվել է մշակութային հումանիտար ոլորտում առկա համագործակցության մակարդակը, կարևորվել միջխորհրդարանական փոխգործակցությունը: