«Ֆուկուսիմա 1»  ատոմակայանի երրորդ եւ չորրոդ ռեակտորների` գործածված վառելիքի ավազաններում այլեւս ջուր չի մնացել: Այս մասին ասել է ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի (NRC) ղեկավար Գրեգորի Յացկոն, հաղորդում է РБК-ն:

«Կարծում ենք, որ երկրորդային պաշտպանիչ շերտը ոչնչացվել է, եւ ավազանում այլեւս ջուր չկա»,- ԱՄՆ Կոնգրեսումմ ասել է Գ. Յացկոն: Նրա խոսքով` «ատոմակայանի տարածքում ճառագայթման մակարդակը հիմա չափազանց բարձր է»:

Միաժամանակ Տոկիոյի էներգետիկ ընկերությունը (TEPCO) փորձում է նոր էլեկտրահաղորդման գիծ տանել ԱԷԿ` ռեակտորների սառեցման համակարգերը եւ գործածված միջուկային վառելիքի պահեստները էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Ճապոնացի էներգետիկները փորձում են  ջրանետ մեքենաների օգնությամբ ջուր լցնել ավազան:

Իսկ Ճապոնիայի միջուկային եւ արդյունաբերական անվտանգության գործակալությունը (NISA) քննադատել է ամերիկացի գործընկերներին նման հայտարարության համար:

Ըստ NISA-ի ներկայացուցիչների` եթե գործածված վառելիքի սառեցման օպերացիան հաջողությամբ չավարատվի, իրավիճակն առաջիկա երկու-երեք օրերին ծայրահեղ չի լինի: