Իրաքի գերագույն քրեական դատարանը նախկին ռեժիմի հայտնի գործիչ Թարիք Ազիզին դատապարտել է ցմահ ազատազրկման:  Նախկին ԱԳ նախարարը եւ փոխվարչապետը մեղադրվում է Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում շիա- մահմեդականների նկատմամբ հաշվեհարդարի մասնակցության մեջ: 

Անցած տարի Գերագույն դատարանը Ազիզին նույն հանցագործության համար արդեն դատապարտել էր մահապատժի:

Ապրիլին Ազիզը կդառնա 75 տարեկան: 2003թ-ին նա կամովին հանձնվել էր Բաղդադ մտած ամերիկյան  զորքերին եւ այդ պահից բանտում է:  Դիաբետով տառապող Թ. Ազիզը բանտում մի քանի անգամ ծանր հիվանդություններ է տարել, իսկ  2010թ-ին ինսուլտի հետեւանքով զրկվել է խոսելու կարողությունից: