Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մերժել է լիբիական ընդդիմության հետ բանակցությունները, եւ զինաթափման պահանջ է ներկայացրել իր հակառակորդներին: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Figaro օրաթերթում հրապարակված հարցազրույցում:
Նրա խոսքով` իր ղեկավարած ռեժիմը կարող էր երկրում վարհսկողությունը վերականգնել մեկ օրվա ընթացքում «եթե ուժ կիրառեր»:
«Մեր նպատակը զինված խմբերն աստիճանաբար զինաթափելն է` դիմելով տարբեր` ներառյալ քաղաքների շրջափակման կամ միջնորդների ուղարկման միջոցների», - ասել է Քադաֆին:
Նա բացառել է Եգիպտոսի եւ Թունիսի ղեկավարներ Հոսնի Մուբարաքի եւ Զին բեն Ալիի օրինակին հետեւելը: «Ես ոչ մի առնչություն չունեմ իշխանության եւ քաղաքականության հետ : Ես չունեմ պաշտոն, որը կարող եմ լքել»,-հայտարարել է նա:





























