Ռուսաստանը քննարկում է վերջին տարիների իր ամենախոշոր էներգետիկ նախագծերից մեկից՝ «Հարավային հոսքից» հրաժարվելու հնարավորությունը, գրում է «Կոմերսանտը»։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի գծով փոխվարչապետ Իգոր Սեչինը, ով երեկ մասնակցել է ռուս-թուրքական բաձր մակարդակի բանակցություններին, «Գազարտը» եւ կառավարությունը նախագծի էժանացման տաբեր վարկածներ են ուսումնասիրում։

Այսպիսով, Մոսկվան առաջին անգամ խոստովանել է, որ կարող է հրաժարվել «Հարավային հոսք» նախագծի առաջնային վարկածից։