«Երեկ լուրեր էին շրջում, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանը հեռացել է Հայաստանից: Մենք երեկ ճշտեցինք, որ Թամամյանն այժմ Երեւանում է` նա մի քանի օրով մեկնել է Մոսկվա եւ վերադարձել: Մեր տեղեկություններով, նա փորձում է մտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ բացատրություններ տալ իր նկատմամբ առաջ քաշվող մեղադրանքների կապակցությամբ, սակայն վերջինս չի ընդունում:

Մեզ հասած լուրերով, Թամամյանը փորձում է այդ գործում ներգրավել այլ անձանց, որոնք կարող են իր ասելիքը հասցնել ՀՀ նախագահին, Մոսկվա էլ մեկնել էր այլ նպատակով: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին Ռոբերտ Քոչարյանն է լուր ուղարկել, թե ուզում է տեսնել նրան, սակայն Թամամյանը նրան չի այցելել»,-տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը: