Ինչպես փոխանցում են ՀԺ-ի իշխանական աղբյուրները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին ընտանիքով մեկնել է արտերկիր: Ըստ թերթի տեղեկությունների, մեկնումը շատ հապճեպ է եղել: Ըստ որոշ տեղեկությունների, երկրից մեկնելու` Ծառուկյանի այս քայլը պայմանավորված է ՀՀ-ում ստեղծված խիստ լարված մթնոլորտով եւ հնարավոր սոցիալական բունտով: «Քանի որ այս ամենի արդյունքում երկրում կարող են անկանխատեսելի փոփոխություններ լինել, ԲՀԿ նախագահը որոշել է մեկնել` ապահովագրելով իրեն հնարավոր վտանգներից»,-գրում է թերթը: