«Ժամանակ»-ը նախորդիվ տեղեկացրել էր, որ մարտի 14-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանագրով քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը` ազատվելով ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից:

«Մեզ հաջողվեց պարզել, որ այսօր-վաղը ոստիկանական համակարգում սպասվում են հետեւյալ փոխատեղումները` ոստիկանության Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետը նշանակվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետի պաշտոնում, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվելու է ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետ»,-հայտնում է օրաթերթը: