Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտարարել է, որ մարտի 17-ը որոշիչ է լինելու ընդիմադիրների ձեռքում գտնվող Միսրատ քաղաքի համար։ Այս մարտից հետո, Քադաֆիին հավատարիմ զորքերը կսկսեն մաքրել երկրի արեւմտյան մասում գտնվող Բենղազի քաղաքը, հաղորդում է RBC-ն։
Ավելի վաղ Քադաֆիի զորքերը վերջնական վերադարձրեցին նախկինում ապստամբների ձեռքում գտնվող Աջդաբիա քաղաքը, որը մայրաքաղաք Տրիպոլիի բանալին է (Բենղազիից 170 կմ հեռավորության վրա): Այն գտնվում է Բենղազի եւ Թոբրուկ քաղաքների ճանապարհին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քադաֆիի զորքերի կողմից Աջդաբիա քաղաքը գրավելուց հետո, նրա կողմնակիցները դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի Կանաչ հրապարակ եւ տոնել իրենց հաղթանակը, հաղորդում է լիբիական հեռուստատեսությունը:
Տասնյակ մարդիկ պարել են իրենց առաջնորդի հսկա նկարի առաջ, ուրախությունից կրակել եւ դրոշներ թափահարել։
Ավելի վաղ Քադաֆիի որդին ալ-Իսլամը հայտարարել էր որ բանակը մոտ է Բենղազիի գրավմանը: «Մեր զորքերը կավարտեն իրենց առաքելությունը եւ 48 ժամ հետո ամեն ինչ ավարտված կլինի։ Ինչպիսի որոշում էլ, որ կայացնեն ապստամբները, միեւնույն է, արդեն ուշ կլինի»,- հայտարարել է նա լրագրողներին։





























