Երեւանի Արշակունյաց պողոտայի 51-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչը մարտի 16-ի առավոտյան չէր արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ ինսուլտի նշաններով հայտնաբերվել է 79-ամյա Ալվինա Դարբինյանը եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:





























