Մոսկվայի «Օխոտնի ռյադ» առեւտրի կենտրոնում զանգվածաբար ծեծել են սեւամորթներին:

Դեպքը տեղի է ունեցել ռեստորանի մերձակայքում: Թվով հինգ սեւամորթները հանգիստ ընթրել են սեղանի մոտ, երբ նրանց են մոտեցել մի խումբ կովկասցիներ: Վերջիններս նախ քաշքշել են սեւամորթներին, փորձել նստել նրանց սեղանին, ապա սկսել են հարվածներ հասցնել դեմքերին: Ականատեսների վկայությամբ, մերձակայքում ոստիկաններ են եղել, որոնք ժպտալով հետեւել են տեղի ունեցածին:

Ականատեսները դիմել են իրավապահներին եւ խնդրել միջամտել, բայց ապարդյուն: Միայն երբ միջամտել է սրճարանի անվտանգության ծառայությունը, կովկասցիները հեռացել են ոստիկանների հետ` զվարթ զրուցելով նրանց հետ: