Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսին` երկրի ազգային տոնի` Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Իռլանդիայում մարտի 17-ին նշվում է Սուրբ Պատրիկի տոնը: Կղզում հարյուրավոր միջոցառումներ են կայանալու` նվիրվա այդ տոնին: Սուրբ Պատրիկը, ըստ ավանդույթի, քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի եւ արտաքսել բոլոր օձերին: Սրբի պատվին շքերթ է կայանում` պարերով եւ երգերով:

Տոնակատարության գագաթնակետը Դուբլինում կայանալիք շքերթն է, որին մասնակցում է կես միլիոնից ավելի մարդ: