Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի հատման կետում այսօր՝ մարտի 17-ի առավոտյան 08:30-ի սահմաններում միմյանց են բախվել «Դեու» եւ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, բախման արդյունքում մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «ՎԱԶ 2107»-ի երկու ուղեւորներ՝ մայրը եւ նրա մանկահասակ տղան։ Նա, սակայն  դժվարացավ նշել ուղեւորների անունները եւ թե կոնկրետ որ հիվանդանոց են վերջիններս տեղափոխվել։