Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում մարտի 17-ին վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է 17 մարդ, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով PTI-ը: Եվս 28 մարդ վնասվածքներ են  ստացել:

Վարդհա շրջանից ժամանած ուխտավորների ավտոբուսն ընկել է Նանգհանգա կամրջից, որ գտնվում Տանդուլվադի գյուղի մոտ: Առայժմ հայտնի չէ, թե որն է վթարի պատճառը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր պարզում են վթարի հանգամանքները: