«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Ծառուկյանը լքել է Հայաստանն ընտանիքի հետ «երկրում լարված ներքաղաքական իրավիճակի պատճառով»:

Գալստյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, թե տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Այո, ճիշտ է, Գագիկ Ծառուկյանը ներկայումս ընտանիքի հետ գտնվում է արտերկրում, բայց դա ավանդական այցելություն է եւ այն վաղօրոք էր ծրագրվել: Բանն այն է, որ Ծառուկյանների ընտանիքը տարվա մեջ 3-4 անգամ հանգիստն անցկացնում է արտերկրում, եւ այս մեկն էլ այդ ավանդական այցերից է»,- ասել է Գալստյանը: