Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի քաղաքի՝ Կայսերիի քաղաքապետարանը ենթարկվել է զինված հարձակման։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝  Կայսերիի ոստիկանության պետը հայտնել է, թե ուշ գիշերով Կայսերիի քաղաքապետարանի դեմ զինված հարձակում իրականացրած 2 հոգի ձերբակալվել են, նրանց օգտագործած զենքերն՝ առգրավվել։

Հարձակման հետեւանքով տուժածներ չկան։