ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կատարած այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանին են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության շփման գծի վերաբերյալ ԵԱՀԿ առաքելության զեկույցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան էին ժամանել մարտի 16-ին: Նրանք Ստեփանակերտում հայտնել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է շփման գծում միջազգային հետաքննության իրականացման մեխանիզմների քննարկումը: