Եվրոպական ոստիկանությունը հայտարարել է, թե բացահայտել է մանկապիղծների` առ այսօր հայտնի ամենախոշոր ցանցը: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 180 մարդ` տարբեր երկրների քաղաքացիներ: Նրանք բոլորն էլ նույն կայքի այցելուներ են, իսկ կայքը գտնվել է Նիդեռլանդներում: Ընդամենը այդ կայքում գրանցվել է 70 հազար օգտվող:
Ոստիկանությունը նշել է, որ գործողությունը հնարավոր է եղել մանկապիղծների մեջ ներդրված գործակալների շնորհիվ:
Agence France-Presse-ը hաղորդում է, որ ոստիկաններին այդկերպ հաջողվել է փրկել մոտ 230 երեխաների:
Կասկածյալների շարքում են հայտնվել մի քանի հարյուր մարդ, այդ թվում իրավապահ մարմինների աշխատակիցներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ:





























