Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին համարում է, որ Լիբիայում հուզումների մասնակիցներից մեկն էլ «Ալ-Քաիդան» է։ Քադաֆիի կարծիքով, եթե Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա համաշխարհային ահաբեկչական ցանցը այստեղ գերիշխանություն կհաստատի եւ Լիբիան կդառնա երկրորդ Աֆղանստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք գործ ունենք դրսից բերված երեւույթի հետ: «Ալ Քաիդան» օգտվելով Լիբիայի իշխանություների լռությունից, ամբողջ աշխարհին պատմում է թե ինչպես են իշխանությունները կրակում ընդդիմադիրների վրա, որ ցուցարարների մեջ հազարավոր մահացածներ կան»,- ասել է Քադաֆին ռուսական PT հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով մահացածների թիվը չի անցնում 200-ը, «մենք անսպասելի պարզեցինք, որ ամբողջ աշխարհը դեմ է Լիբիային»-ասել է քադաֆին։
Մուամար Քադաֆին հայտարարել է, որ արեւմուտքին ձեռնատու չի Լիբիայի ներկայիս իրավիջակը «Լիբիան եւրոպայում ներդրումներ ունի, հենց դա է պատճառը, որ արեւմուտքը անկարգություններ չի հրահրում Լիբիայում»- ասել է Քադաֆին։





























