Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին է ներկայացրել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը դրական են գնահատել Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կատարման ընթացքը` միեւնույն ժամանակ նշելով, որ բարեփոխումները պետք է իրականացվեն ողջ ծավալով եւ նախատեսված ժամկետում` անշրջելի դարձնելով ոստիկանական համակարգի արդիականացման գործընթացը:





























