Երեւանի Մատենադարանի մոտ ընթացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցները բարձր վանկարկումներով խլացրել են ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` «Հի-մա, Հի-մա» վանկարկումներով: Նրանք նաեւ կտրուկ գործողություններ են պահանջել ընդդիմության առաջնորդներից:

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե «պետք է դադարեցնել բոլոր հիմաները, այսօրներն ու վաղերը»: Առաջին նախագահը նշել է, որ մարտի 1-ի հանրահավաքին պայմանավորվել են ինքնագործունեություն չծավալել, եւ որեւէ մեկն իրավունք չունի շեղվել այդ ճանապարհից: Սա քաղաքականություն է, սա միտինգ չէ, սա լուրջ քաղաքական գործընթաց է: Մենք բոքսի դուրս չենք եկել, այլ շախմատ ենք խաղում»,- ասել է Տեր-Պետրոսյանը: