Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերը ավիացիոն հրետանային հարվածներ են հասցնում Միսրատա քաղաքին, որ գտնվում է Տրիպոլիից արեւելք, հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով ապստամբների ներկայացուցչին:
«Տարբեր տեսակի տասնյակ ռումբեր են նետել քաղաքի վրա: Քաղաքի ինտենսիվ գնդակոծությունը շարունակվում է»,- ապստամբների ներկայացուցչին ասել է «ՌԻԱ Նովոստին»:
Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տվյալներ չկան:
Միսրատայի վրա հարձակումը սկսվել է չորեքշաբթի օրը, ապա քաղաք էին մտել տանկերը:





























