ՆԱՏՕ-ն պատրաստ է Լիբիայի դեմ ռազմաօդային հարվածներ հասցնելու գործողությանը: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին հայտարարել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ցանկացած մարտական գործողություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ն պետք է ակնհայտ անհրաժետություն տեսնի, պետք է ունենա տարածաշրջանային աջակցություն եւ հստակ օրինական հիմք։ Միայն այդ երեք պայմանների դեպքում ՆԱՏՕ-ն կմասնակցի միջազգային լայնամաշտաբ գործողություններին»-ասված է Լունգեսկուի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարել, որպեսզի կանխի ընդդիմադիրների հկողության տակ գտնվող տարածքների ռմբահարումը եւ փրկի խաղաղ բնակիչներին:





























