Ղարաբաղյան երիտասարդության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի ԱԳՆ շենքի մոտ այն պահին, երբ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում էր ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ:
Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել «Ոչ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին», «Ոչ Մադրիդյան սկզբունքներին», «Մի´ խախտեք մեր իրավունքները», «Ճանաչեք ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» գրառումներով:
Նրանք նաեւ պահանջել են Աուդրոնյուս Աժուբալիսից տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել Լեռնային Ղարաբաղ:





























