Թուրքիան մինչեւ 2023թ. երկու ատոմակայան կկառուցի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար թաներ Յըլդըզը «Ակշամ» թերթին տված հարցազրույցում:
«Մենք դասեր կքաղենք Ճապոնիայի ողբերգությունից, բայց դա չի բերի ԱԷԿ կառուցելուց հրաժարման»,- նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը:
Առաջին թուրքական ատոմակայանը մտադիր են կառուցել միջերկրածովյան Մերսին նահանգի «Ակկույու» տեղանքում` Ռուսաստանի մասնակցությամբ: Երկրորդը կառուցելու են սեւծովյան Սինոպ նահանգում, եւ դրա բանակցությունները անցկացվում են ճապոնական TEPCO եւ Toshiba ընկերությունների հետ:
Երրորդ ԱԷԿ-ի շինարարության տեղը եւս ընտրված է, եւ այնտեղ սեյսմոլոգիական հետազոտություններ են անցկացվել, ասել է նախարարը:





























