Ռուսաստանը չի մասնակցի Լիբիայի դեմ ռազմական գործողություններին:
Ըստ «Ինտերֆաքսի», Ռուսաստանի գլխավոր շտաբի հրամանատար Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ ռուսական ռազմական ուժերի մասնակցությունը Լիբիայում բացառվում է:
Լիբիայում ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Ֆրանսիան եւ Նորվեգիան, իսկ Լեհաստանն ռազմական գործողությունների մասնակիցներին թիկունքային օգնություն է առաջարկել։
Ավելի վաղ NEWS.am-ի հայտնել էր, որ Ֆրանսիան այսօր՝ մարտի 18-ին հայտարարել էր, որ մարտական գործողությունները Լիբիայի դեմ կսկսվեն մի քանի ժամից։
Հիշեցնենք, որ թիվ 1973 բանաձեւը նախաձեռնել էին Լիբանանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 10-ը կողմ են արտահայտվել, ձեռնպահ են եղել հինգ երկիր, այդ թվում`Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան:





























