Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում մարտի 18-ին կոչ է արել գերատեսչությանը ակտիվացնել փոխգործակցությունը ՀԱՊԿ երկրների բանակների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահը նշել է, թե զորքերի կառավարման որակն անհրաժեշտ է արմատապես բարձրացնել, հատկապես միացյալ ռազմավարական ստորաբաժանումների մակարդակում:
«Բոլոր հրամանատարական խնդիրները պետք է հանգամանալից մշակել «Ցենտր-2011» վարժանքների ժամանակ, որին մասնակցելու են ՀԱՊԿ-ի մեր գործընկերները: Լուրջ ուշադրություն հատկացնել հարեւանների բանակների վրա»,- ասել է Մեդվեդեւը:
ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:




























