13 մարդ է մահացել մարտի 18-ին Եմենի մայրաքաղաք Սանայում, երկրի ուժային կառույցների կողմից ցուցարարների ուղղությամբ արձակված կրակահերթից: Ավելի քան 100 մարդ ստացել են տարբեր աստճանի վնասվածքներ, հաղորդում է «Ֆրանս Պրեսսը»՝ վկայակոչելով հիվանդանոցներում իր աղբյուրներին:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ զինված ուժերը հարձակվել են ընդդիմադիրների վրա՝ ավանդական ուրբաթօրա աղոթքից հետո։

Ականատեսների խոսքով, ցուցարարները դուրս են եկել փողոց դեղին ստվարաթղթի կտորներ ձեռքներին։ Ավելի վաղ երիտասարդների մի խումբ, կոչով դիմել էր Եմենի  նախագահին, (որը կառավարում է երկիրը արդեն 32 տարի)  անվանելով այդ օրը «նախազգուշական ուրբաթ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։