Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մարտի 24-ին կընդունի աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Դրանից երկու օր առաջ՝ մարտի 22-ին ՌԴ նախագահը հանդիպում կունենա Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպումները կկայանան միջազգային միջնորդների (ԵՄ, ՄԱԿ, ՌԴ եւ ԱՄՆ) քառյակի նիստի նախօրեին: