Իրավապահ մարմիններրը պարզում են, թե ինչու է Մոսկվա-Ուխտա չվերթի ժամանակ ահաբեկչության վտանգի անհիմն ազդանշան տրվել, որը մարտի 19-ին վայրեջք էր կատարել «Վնուկովո» օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ օդանավից SOS ազդանշան են ուղարկել, միացել է օդանավը գրավելու մասին հաղորդող տեղեկացման համակարգը։

Տագնապի համակարգը օդաչուն է միամիտ միացրել։ Անձնակազմին եւ ուղեւորներին վտանգ չի սպառնում։

«Այժմ, ուսումնասիրվում է թե այս դեպքում ով է մեղավոր»- ասել է գործակալության ներկայացուցիչը։ Այս պահին ՏՈՒ-134 օդանավը կայանատեղիում է։