Դանակով զինված երկու տղամարդ Մոսկվայի մետրոյի գնացքի վագոնում հարձակվել են մի ուղեւորի վրա: Դեպքը կատարվել է մարտի 18-ին, քաղաքի մետրոպոլիտենի «Մենդելեւսկայա» եւ «Սավելովսկայա» կայարաների մեջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինները:
«Պատահարի հետեւանքով տուժել է Մոսկվայի մի քաղաքացի, որին դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերով տեղափոխել են հիվանդանոց։ Հարուցվել է քրեական գործ՝ օրենսգրքի 111 հոդվածի առաջին մասով (կյանքին վտանգ սպառնացող մտածված հարձակում)»-ասել է ծառայության ներկայացուցիչը։
Այդ հոդվածը նախատեսում է 8 տարվա ազատազրկում։
Մեկ օր առաջ երեք տղամարդ ծեծկռտուք էին սարքել մետրոյի «Կրապոտկինսկայա» եւ « Պարկ կուլտուրի» կայարանների միջեւ։ Երեքին էլ տեղափոխել են հիվանդանոց։





























