Ստամբուլիի նահանգապետարանը գրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան՝ պահանջելով հետաձգել տեղապահի ընտրությունները մինչեւ հուլիսի 4–ը։

Պոլսո հայոց պատրիարքարանի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Ստամբուլի նահանգապետարանի գրության մեջ հետաձգման պառճառ է նշվել նահանգապետարանում համակարգման հետ կապված աշխատանքները։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանը ժողով էր արել եւ որոշել անցկացնել պատրիարքական տեղապահի ընտրություններ եւ գրություն ուղարկել Ստամբուլի նահանգապետարան եւ ՆԳ նախարարություն։