G20-ի առաջնորդների կանայք ուրբաթ մասնակցել են մշակութային ծրագրին՝ մինչ նրանց ամուսինները գագաթնաժողովի նստաշրջաններին քննարկել են համաշխարհային տնտեսության եւ թվայնացման հարցերը: Այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրվա երկրորդ կեսին G20-ի առաջնորդների կանայք ավտոբուսով ժամանել են Օսակայի մոտակայքում գտնվող Կիոտո քաղաք, որը երկար ժամանակ Ճապոնիայի մայրաքաղաքն էր: Կիոտոն զբոսաշրջիկներին գրավում է հին վանքների, թանգարանների եւ այլ տեսարժան վայրերի շնորհիվ:
Ավտոբուսից դուրս գալուց հետո կանայք տեղափոխվել են ռիկշաներով սայլակներ եւ ուղեւորվել Տոֆուկուձի վանք, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում:
Այս սրբավայրը կառուցվել է 1236 թվականին եւ պատկանում է Ռինձայ դպրոցին(ճապոնական ձեն բուդդայականության գլխավորներից մեկը):
Հետագայում այն այրվել է եւ XV դարում վերակառուցվել բնօրինակ նախագծով:
Վանքի տարածք մտնելուց անմիջապես հետո առաջնորդների կանայք կերակրել են լճակի գույնզգույն ծածաններին, որոնք համարվում են Ճապոնիայի խորհրդանիշներից մեկը, այնուհետ այցելել են վանքի սրահներից մեկը, որտեղ նրանց սպաում էր ճաշ եւ թեյի արարողություն:
Մշակութային ծրագիրը, որի հեղինակը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կինը՝ Ակիեն է, ավարտվել է համատեղ լուսանկարով:





























