Մեծ Բրիտանիան Մերձբալթիկայի երկրներին խոստացել է ամրապնդել պաշտպանությունը՝ ի դեմս Ռուսաստանի «առավել ակտիվ» քաղաքականության, հաղորդում է RT-ը՝ Le Figaro-ի վրա հղումով:   

Բրիտանացի զինվորականները վերջին 100 տարվա մեջ ամենախոշոր ռազմածովային մանեւրներն են անցկացնում: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Պեննի Մորդոնտը հայտարարել է, որ այդ զորավարժությունների շնորհիվ, որոնց 4 հազար մարդ եւ 44 նավ է մասնակցում, համատեղ ուժերը «նոր աստիճանի» են հասել: 

Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արեւելյան դաշնակիցներին հանգստացնելն է եւ դաշինքի միասնությունն ապացուցելը՝ պնդում է հոդվածի հեղինակը:

«Ռուսաստանն առավել ակտիվ է դառնում: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Ռուսաստանն առավել մեծ ուժեր տեղակայում: Եվ մենք պատկերացնում ենք, թե ինչ սցենարներ կարող են լինել ապագայում: Կարեւոր է, որպեսզի մենք միասնական լինենք: Մեծ Բրիտանիան ցանկանում է ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունն ու բարոյական ոգին»,- պարբերականը մեջբերում է նախարարի խոսքը: