Բորիս Ջոնսոնին կարող են խանգարել Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալու հարցում, անգամ եթե նա ընտրվի որպես Պահպանողական կուսակցության առաջնորդ, համարում են Սահմանադրության հարցերով Բրիտանիայի առաջատար փորձագետները, գրում է The Guardian-ը:
Խորհրդարանի որոշ անդամներ սպառնում են դադարել աջակցել կուսակցությանը , եթե դրա ղեկավարը դառնա Ջոնսոնը, իսկ Ջոնսոնին զգուշացնում են, որ նրան կարող են խանգարել կառավարության պարագլուխը դառնալու հարցում, եթե պարզվի, որ նա չի կարող կառավարել Ներկայացուցիչների պալատի մեծամասնությանը:
Տվյալ պարագայում քաղաքականության մեջ կարող է միջամտել թագուհին, որը կվերադարձնի Թերեզա Մեյին «բրեքզիթի հարցով փակուղու հետ մեկտեղ»՝ որպես գործող վարչապետ: Եւ հատկապես վերջինս կարող է դառնալ առանցքային գործիչը, որը պալատին խորհուրդ կտա ընտրել նրան, ով կձեւավորի հաջորդ կառավարությունը:
Պրոֆեսորներ Ռոբերտ Հեյզելի եւ Մեգ Ռասելի կարծիքով՝ Ջոնսոնի լեգիտիմությունը կարող է վիճարկվել, եթե անգամ նրա դեմ ելույթ ունենան մի քանի թորի խորհրդականներ, որոնք կհայտարարեն, որ չեն սատարի նրա վարչակազմը:
Տվյալ պահին արդեն երկու խորհրդական՝ Դոմինիկ Գրիվն ու Քեն Կլարկը, հայտարարել են, որ նրանք չեն սատարի կառավարությունը, որը դուրս կգա ԵՄ կազմից առանց գործարքի, ինչը պատրաստվում է իրագործել Ջոնսոնը:





























