Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, համենայնդեպս, իր կարծիքը չհայտնեց դատարանների շենքերի շրջափակման մասին:
Հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցին, թե դատախազությունն ինչպե՞ս չի տեսել հանցակազմը եւ անձամբ ի՞նչ կարծիքի է դատարանների շրջափակման մասին, Դավթյանը նշեց, որ գնահատական տրվել է, իսկ կարծիք հայտնել չի ցանկանում, քանի որ որոշումը կարող է բողոքարկվել:
Հիշեցնենք, որ դատարանների շրջափակումը կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով:
Դավթյանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե ինչպե՞ս է իր նկատմամբ վարչապետի բացասական վերաբերմունքը փոխվել:





























