Գերմանիայի իշխանությունները Facebook-ին տուգանել են 2 մլն եվրոյի չափով: Գերմանիայի արդարադատության դաշնային վարչությունը հայտարարել է, որ ընկերությունը չի իրականացրել թափանցիկության պահանջը ատելության արտահայտման համար բողոքը դիտարկելիս, հաղորդում է AP-ը:

Գերատեսչությունը հայտարարել է, որ 2018 թվականի առաջին կեսի համար սոցցանցի զեկույցը փաստացի տվյալներ չի պարունակում անօրինական կոնտենտի, այդ թվում՝ հակասեմիտական նյութերի եւ ատելություն քարոզող նյութերի համար բողոքի մասին:

Սոցցանցի զեկույցում նշվում է նաեւ ատելության արտահայտման համար բողոքների մշակմամբ զբաղվող անձնակազմի լեզվական հմտությունների եւ վերապատրաստման մասին ոչ լիարժեք ինֆորմացիա: