Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Մինսկի եւ Բաքվի հարաբերությունները:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւները Լուկաշենկոյին շնորհավորել են Անկախության օրվա եւ Եվրոպական II խաղերի հաջող անցկացման կապակցությամբ: Քննարկվել է նաեւ կայանալիք երկկողմ շփումներն ու ընդհանուր առմամբ Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումը: