Ոստիկանության Մաշտոցի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարտի 21-ին ժամը 02.00-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: