Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 33-ամյա  Սուսաննա Բ.-ն եւ հայտնել, որ մարտի 21-ի երեկոյան իր հարեւանը` 43-ամյա Ռոբերտ Հ.-ն, ժամը 20.30-ի սահմաններում եկել է իրենց տուն, հայհոյել եւ ձեռքին եղած խոհանոցային դանակով հարձակվել  ընտանիքի անդամների վրա՝ սպառնալով, որ կսպանի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: