Պոլսո հայոց պատրիարքի ընտրության աշխատանքները կազմակերպելու նպատակով  նախաձեռնող խումբ ստեղծելու համար հուլիսի 17–ին ժողով է տեղի ունենալու Պոլսո հայոց պատրիարքարանում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պոլսո հայոց պատրիարքրանը նոր պատրիարք ի ընտրությունը կազմակերպելու  նպատակով նախաձեռնող խմբի ստեղծման համար հրավեր է ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հուլիսի 4–ին Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ ընտրվելուն զուգահեռ սկսվել է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչի համար արդեն հուլիսի 17–ին պատրիարքարանում ժողով է լինելու։