Սիրայի հատուկ ծառայությունները  Դարա քաղաքում կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների վրա` սպանելով հինգ մարդու:

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, Սիրիայում, Օմարի մզկիթի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարաների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ, հայտնում է  Lenta.ru-ն: 

Սիրիայի մայրաքաղաքից 100 կմ հարավ գտնվող Դարա քաղաքում հակակառավարական ցույցերն սկսվել են ուրբաթ օրը` մարտի 18-ին; Ցույցին մասնակցել է մոտ 400 մարդ: Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:

Ցույցը ցրելու արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում 11-ամյա տղա, որը մահացել է արցունքաբեր գազի թունավորումից; Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անձամբ է ցավակցել զոհվածների ընտանիքներին` խոստանալով միջադեպի մանրակրկիտ քննություն: