Աշխարհը, թերեւս, պետք է սովորի սննդամթերքի բարձր գներին: Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտական բաժնի աշխատակիցների նոր զեկույցում:
Ըստ զեկույցի, քաղաքական ղեկավարությունը, «հատկապես անցումային եւ զարգացող տնտեսություններով երկրներում», բախվելու է մարտահրավերների հետ:
Ըստ նոր հետազոտության, այսպես կոչված «սննդամթերքի գների ինդեքսը» այժմ մոտ է 2008թ. ցուցանիշից: Հիմնական պատճառները համարվում են անբարենպաստ եղանակային պայմանները եւ պահանջարկի աճը:
Նշենք, որ փետրվարին ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) թարմացրել է սննդամթերքի գների առավելագույն ցուցանիշը:




























