Ահազանգ է ստացվել, որ այսօր՝ մարտի 23-ի գիշերը հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ռ.Մելիքյանի փողոցի թիվ 24 հասցեում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.52-ին, մարվել`03.52-ին:

Այրվել է Գ.Դանիելյանին պատկանող այգու տարածքում կուտակված աղբը` 30 քմ մակերեսով, խորդանոցում պահեստավորված տնտեսական իրերը եւ խորդանոցի տանիքում տեղադրված  10 հատ մեղվի փեթակ: