Ոսկու գինը չորեքշաբթի՝ մարտի 23-ին մոտեցել է ռեկորդային նշագծի` աճելով Լիբիայի ռազմական հակամարտության եւ Եվրոպայում պարտքային ճգնաժամի խորացման միտումների ֆոնին:
Նյու Յորքի Comex բորսայում ապրիլյան ֆյուչերսները աճել են 0,7 տոկոսով եւ կազմել 1438 դոլար՝ տրոյական ունցիայի համար: Մարտի 7-ին ոսկու գինը հասել էր ռեկորդային 1445,7 դոլարի:
2010թ. ընթացքում ոսկին թանկացել է 30 տոկոսով: Թանկարժեք մետաղի գնի աճ արձանագրվում է 10-րդ տարին անընդմեջ, ինչը ամենալուրջ թանկացումն է սկսած 1920 թվականից:





























