Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ կայցելի Ազատության հրապարակում  արդեն 9 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովահննիսյանին։

Մեկնաբանելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս կոչ է արել Սերժ Սարգսյանին այցելել Րաֆֆի Հովանիսյանին, ինչպես դա ժամանակին արել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հացադուլի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նախագահի քայլերը համակարգելու նախաձեռնությունը պատկանում է հենց Սերժ Սարգսյանին եւ ոչ թե Վարդան Օսկանյանին։ 

Միաժամանակ, ԱԺ նախագահը կոչ է արել «ժառանգություն»  կուսակցությանը՝ դադարեցնել բոյկոտը եւ վերադառնալ խորհրդարանական կանոնավոր աշխատանքի։

«Իմ կարծիքով ավելի նպատակահարմար է մասնակցել խորհրդարանի աշխատանքին, քննարկել արդիական հարցեր եւ օգտագործել ԱԺ ամբիոնը հայտարարությունների համար, այլ ոչ թե հացադուլ անել կամ բոյկոտել ԱԺ աշխատանքները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: